Հայաստանում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 396885 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2797392 վերջին մեկ օրում` 7297 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 27762 պացիենտ: Մեկ օրում նվազել է 489-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 359456 անձ` վերջին մեկ օրում 3291 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8108 է:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1556 է: