Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-դ վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Լևոն Միքայելյանը Իսակովի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են՝ ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան սահմանված արագությունը գերազանցելով վարում են։
Պարեկները կանգնեցնում են ավտոմեքենան, որի միջից 2 կին իջնում են ու պարեկներին ասում, որ շտապում են, քանի որ ավտոմեքենայում 2 ամսական տղան սուր շնչառական խնդիրների պատճառով շատ վատ է զգում, և նրան իրենք տեղափոխում են «Արաբկրր» բժշկական կենտրոն։
Պարեկները այդ 2 կանանց հետ երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հերթական հրաշքն են գործում բժիշկները և հնարավոր է լինում երեախյի կյանքը փրկել։