«Բարսելոնան» այս շաբաթ համագործակցության պայմանագիր կկնքի Spotify երաժշտական ցանցային հարթակի հետ։
Երեք տարվա պայմանագիրն ուժի մեջ կմտնի հաջորդ մրցաշրջանից։ Կատալոնական ակումբը երեք տարվա համագործակցությունից կստանա 280 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։
Spotify-ի տարբերանշանը կլինի «Բարսելոնայի» խաղաշապիկին։ Ընկերությունը կստանա նաեւ «Կամպ Նոու» ստադիոնի անվան իրավունքը։