Երևանում` Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է փետրվարի 8-ին, ժամը 15։10-ին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ բացի տղամարդու դիակից հայտնաբերել են նաև բջջային հեռախոս։
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդն ինքնասպան է եղել, նրա դին հայտնաբերել է հայրը
Օպերատիվ տվյալներով պարզվել է մահացածի ինքնությունը. վերջինս Երևանի բնակիչ` 31-ամյա Սեյրան Գ–ն է։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։