Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանություններն ավելի են լկտիացել՝ տեսնելով, որ բավականաչափ ճնշում չկա. Լեւոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, այսօր բազմաթիվ քաղաքացիների հետ Վերաքննիչ դատարանի դիմաց էր։ Նա դատարանից պահանջում է արդարադատություն իրականացնել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով։

«Այս դատավորից առանձնապես ակնկալիքներ չկան։ Վերջին տարիների դաժան փորձը ցույց է տվել, թե որ դատավորներն ունեն խիզախություն, համարձակություն, արդարադատություն, և ովքեր են, որ ենթարկվում են իշխանությունների ճնշումներին։ Այդ առումով ես այսօրվա դատական նիստից մեծ սպասելիք չունեմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը քննում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված բողոքը։

Լևոն Քոչարյանի խոսքով՝ նման ակցիաները կարևոր են նախ անազատության մեջ գտնվող, չընկրկած մարդկանց քաջալերելու, ապա հասարակության անտարբեր հատված ուշադրության համար։

«Այս լկտիությունը բոլոր սահմաններն անցել է։ Մեր իշխանությունները տեսնում են, որ դիմադրություն չկա, ավելի են լկտիանում, հաբրգում։ Սա մեզ լավ տեղ չի տանում, սա արդեն մեզ վատ տեղ է բերել հասցրել»,-ասաց նա։

Please enter a valid URL