Search
Close this search box.

Արցախում սկսվել է ապագա նախագահացուի փնտրտուքների փուլ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է սկսվել։ Հետաքրքրություն են դրսեւորում ինչպես նախկին ղեկավարները, գեներալիտետը, այնպես էլ հայաստանյան իշխանություններն ու, այսպես կոչված, սորոսական թեւը։ Սկսվել է ապագա նախագահացուի փնտրտուքների փուլ։ Որոշ շրջանակներ ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանին են տեսնում, սակայն վերջինս հստակ պատասխան չի տալիս, հակառակը՝ ասում է, թե ինքն իրեն տեսնում է հենց այն պաշտոնում, որն այսօր զբաղեցնում է։

Մյուս թեկնածուն ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանն է՝ Ռիժի Լյովը, ով գեներալիտետի թեկնածուն է։ Ասում են՝ Արայիկ Հարությունյանը խոստացել է աջակցել այս թեւին։

Սակայն պատմեցին, որ մի քանի օր անց էլ նեղ շրջապատում ասել է, թե Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով արգելք է դնելու, որ հաջորդ նախագահը չլինի ղարաբաղյան շարժումով անցած մարդ։ Արցախում կարծում են, որ Արայիկ Հարությունյանի հեռանալու որոշումն իրականում վերջնական չէ, եւ նա, հավանաբար, կպառակտի ու խժդժություններ կփորձի հրահրել, որպեսզի իր թեկնածությանն այլընտրանք չնշմարվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL