Search
Close this search box.

Ավինյանին ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել. Փաշինյանը ստիպված միջամտել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Նիկոլ Փաշինյանը խուսափել է միանձնյա որոշում կայացնելուց, որ չվիրավորի իր հավատարիմ զինակից Խաչատուր Սուքիասյանին, ում երազանքն էր այդ պաշտոնը զբաղեցնելը, եւ Ավինյանի թեկնածությունը դրել է «Քաղպայմանագրի» վարչության նիստին: Այստեղ ձեւավորված ավանդույթի համաձայն` ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողել իրենց թիմակցին բզկտելու համար:

Առցանց ընթացող նիստի ժամանակ իրար հերթ չտալով՝ դատափետել են Ավինյանին, հիշել հին ու նոր մեղքերը, նրա նշանակվելու դեմ հակափաստարկներ բերել: Այնքան, որ Փաշինյանը ստիպված միջամտել է ու հարցը դրել քվեարկության: Այդքանից հետո էլ Ավինյանի թեկնածությանը 6 դեմ ձայն է եղել ՔՊ վարչության կազմից:

Փոխքաղաքապետերի թեկնածությունները քվեարկության չեն դրվել. նրանց Ավինյանն է ընտրել: Այնպես որ, շուտով քաղաքի փաստացի կառավարումը կանցնի Ավինյանին, իսկ Հրաչյա Սարգսյանը կմնա որպես բուտաֆորիա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL