Search
Close this search box.

Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ.«Ազատություն»

Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որեւէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարեւորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որեւէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել», — մասնավորապես ասել է նա։

Ադրբեջանը, այսօր վերադարձնելով 8 հայ գերիների, հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, եւ այդօրինակ զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին:

Please enter a valid URL