Search
Close this search box.

Ողբերգական դեպք. աղբանոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու կիսահոշոտված դի

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու կիսահոշոտված դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, դի կա:

Նշված վայր է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բագրատունյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Please enter a valid URL