Search
Close this search box.

Մակրոնը շնորհակալություն է հայտնել հայ գերիների՝ հայրենիք վերադարձի գործում ներգրավված դիվանագետներին ու զինվորականներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, ովքեր ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ ռազմագերու Հայաստան վերադարձնելու գործում, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ութ հայ գերիներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից ու Բաքվից տեղափոխվել են Երևան: Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից արդեն մի քանի ամիս բաժանված էին: Շնորհակալ եմ մեր դիվանագետներին, ինչպես նաև մեր զինվորներին, ովքեր ներգրավված էին այս գործողության մեջ: Շարժվում ենք առաջ»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով և նրանց միջնորդությամբ փետրվարի 7-ին 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք։ Նրանք են՝ Թարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ:

Please enter a valid URL