Search
Close this search box.

Հայաստանը հիմա գտնվում է գլասնոստի և զորք-տանկերի արանքում

Արցախը հորով-մորով արեցին, ընտրություններում հաղթեցին, արդարադատությունն ապականեցին, ջրի և հոսանքի թանկացումը մարսեցին, քաղաքական հետապնդումներ իրականացրեցին, ոստիկանապետություն կառուցեցին, թուրքերի հետ բարեկամացան, միջանցքների տրամադրման խնդիրը լուծեցին, պետականությունը կործանեցին, արտագաղթը եռապատկեցին, կյանքն իմաստազրկեցին:
Եվ այսքանից հետո՝
Դատավորն ո՞վ է, որ չկալանավորեն,
ԱՊՊԱ-ն ի՞նչ է, որ չթանկացնեն,
Ավտոմեքենաների գազաբալոններն ի՞նչ են, որ չլիցենզավորեն:
Ո՞վ է դեմն առնելու:

Հավատացե՛ք, որ «ուժեղ» և ամեն ինչի ընդունակ իշխանություն ունենք, որի հետ պայքարում դասական մեթոդներն այլևս չեն գործում:

Վերջին տարիների Հայաստանը շատ նման է Գորբաչովի տարիների ԽՍՀՄ-ի: Պերեստրոյկա, գլաստնոստ, հետո զորք, տանկեր, պուտչ և փլուզում: Կարծում եմ, որ մենք այժմ գտնվում ենք գլասնոստի և զորք-տանկերի արանքում: Այսինքն, փլուզմանը քիչ է մնացել: Իսկ, թե հետո ինչ եղավ ինքներդ հիշեք:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL