Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ․բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Տեղում պարզվել է, որ վարորդը Իջևան քաղաքի բնակիչ 32 ամյա Ալբերտ Առաքելյան էր, նրա մասնատված դին ավտեմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 ՀՓՋ-ի հրշեջ փրկարարները։