Թուրքիայում գիշերվանից ձերբակալություններ են։ Ձերբակալում են ոչ ավել , ոչ պակաս Էրդողանի և նրա կնոջ թագավարակի օմիկրոն շտամով վարակված լինելու մասին սոցցանցերում տարբեր, այսպես ասած, վիրավորական գրառումներ կատարողներին։
Էրդողանին և նրա կնոջը վիրավորող գրառումներ կատարողներին բերման են ենթրակում և դատախազությունը կալանավորելու միջնորդություններով մտնում է դատարան։ Էրդողանին և նրա կնոջը վիրավորող գրառումները, քոմենթները հայտնաբերելու համար Ստամբուլի դատախազության հետաքննության բյուրոն բաժին է բացել, որտեղ զբաղվում են նմանատիպ գրառումների հայտնաբերմամբ։
Այս պահին Էրդողանի թագավարակի հետ կապված վիրավորական գրառումների պատճառով բերման ենթարկվածների թիվն անցնում է հարյուրը։
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից