Search
Close this search box.

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվեց

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Կիևում, ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:  «Ձերբակալվածը գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում, առաջիկայում նրա հետ կանցկացվեն քննչական գործողություններ, որից հետո խափանման միջոցի հարցը որոշելու համար կդիմենք դատարան»,-գրել է նա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ հաղորդել էր Սաակաշվիլիի դաշնակից Դավիթ Սակվարելիձեն:

Please enter a valid URL