Search
Close this search box.

Արցախի հող ու ջրին հնչյուն տվողը մեզ թողեց, որպեսզի ճախրի Շուշիի երկնքում․ Արեգ Գրիգի հուզիչ գրառումը

Արցախի հող ու ջրին հնչյուն տվողը մեզ թողեց, որպեսզի ճախրի Շուշիի երկնքում, որպեսզի թոքերով զգա հայրենիքի սերը,
որպեսզի գրկի հող հայրենին ու համբուրի ճակատները լուսավոր տղերքի։
Գողացված հայրենիքի ցավը զմռսել էր հոգու ամենատաքուկ անկյունում․ միայն դաշնամուրի ստեղները գիտեին վարպետի մատների անդառնալի կարոտը, հիմա նրա մատների սև ու սպիտակ ընկերները անելիք չունեն․ Իրենց շոյող վարպետին են կորցրել․․․ այնինչ երկիքը լցվել է Գրիգորյանական պինդ և հուզիչ մեղեդիներով, որոնք դարեր շարունակ սիրո և հայրենիքի նոտաներով կանձրևեն։

Արցախ երգող Գրիգորիչը, արդարությունից երես թեքած գնաց, գնաց որովհետև էլ չէր կարող նայել սրտի երազանքին ու չփարվել, նա գնաց, որպեսզի խելքի գանք գոնե իր երգերով․․․
Իմ անփոխարինելի ՎԱՐԺԱՊԵՏ․

Բանաստեղծ Արեգ Գրիգ

Please enter a valid URL