Search
Close this search box.

Իրավիճակն այս պահին Գեղարքունիքի մարզի շփման գծում գտնվող բնակավայրերի վերաբերյալ

Թշնամին սադրանքների դեռևս չի դիմել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
Նա նշեց, որ չնայած թշնամին պարբերաբար է կրակոցներ արձակում ու սադրանքներ իրականացնում, սակայն այս քանի օրը դեռևս նման քայլերի չի դիմել:

Կութի ղեկավար Սիմա Չիտչյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ թե իրենց գյուղում,թե հարևան Նորաբակում հանդարտ է՝ թշնամու կողմից անհանգստացնող քայլեր չեն դիտարկվել, կրակոցների ձայներ չեն լսվել:

Please enter a valid URL