Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 6-ին, Հայաստանի չեմպիոններին որոշել են մինչև 109 և գերծանր քաշային ծանրորդները, տեղեկացնում է armsport.am-ը:
Մինչև 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Սամվել Գասպարյանը։
Գերծանր քաշային կարգում հավասարը չի ունեցել երիտասարդ ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ իր ետևում թողնելով Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին, ովքեր համապատասխանաբար նվաճել են առաջնության արծաթե և բրոնզե մեդալները։