ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին Արման Խաչատրյան համերգասրահից ճանապարհեցին ծափերով` իր երգերի հնչյունների ներքո:
Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին, մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։