Յակուտսկում կինը ընկել է 8-րդ հարկից, վերադարձել բնակարան ու շտապօգնություն կանչել։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները։
Ըստ երևույթին, նրա կյանքը փրկել են լարերը, որոնք դանդաղեցրել են անկումը, ինչպես նաև խորը ձնակույտը, որի մեջ ընկել է կինը։ Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կոնքի ոսկորների վնասվածքով։
Տեսանյութում կնոջ՝ 8-րդ հարկից ընկնելու կադրերն են։