Search
Close this search box.

ՊՆ բարձրաստիճան սպա, կոչումով գեներալ-լեյտենանտի որդուն պարեկները բերման են ենթարկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են թմրամիջոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, պարեկները Բագրատունյաց պողոտայի 1-ին նրբանցքի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 36-ամյա Գ. Ա.-ին և 30-ամյա Դ.Բ.-ին:

Վերջիններս եղել են Գ.Ա.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենայով:

Արդեն տեղում Գ.Ա.-ն BMW-ի սրահից պարեկներին է ներկայացրել օգտագործված կաթուցիչ՝ մոխրացված հետքերով և հայտնել, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Բերման ենթարկվածները որոշ ժամանակ անց բաց են թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ.Ա.-ի հայրը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա է, կոչումով գեներալ-լեյտենանտ:

Please enter a valid URL