Search
Close this search box.

Սկանդալ․ Փաշինյանը հարբել է Վրաստանի ՆԳ նախարարի հետ ճաշին ու հայհոյել ՌԴ նախագահ Պուտինին

Փետրվարի 2–4–ը աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։ Պաշտոնյան Հայաստան էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով, հանդիպել ոստիկանապետի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի թիվս պաշտոնական հանդիպումների, վրաց պաշտոնյան և Հայաստանի վարչապետն ու ոստիկանապետը նաև ճաշել են միասին, որն ուղեկցվել է Փաշինյանի մասնակցությամբ հերթական միջադեպով։

AntiFake.am–ին հայտնի դարձավ, որ Ղազարյանը Վրաստանի ՆԳ նախարարին հրավիրել է Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9–րդ հարկում գտնվող «Երեմյան փրոջեքթս»–ին պատկանող «Լիվինգսթոն» ռեստորան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ճաշին ներկա Նիկոլ Փաշինյանը իր սովորության համաձայն բավականին շատ ալկոհոլ է օգտագործել, հարբել և վրաց պաշտոնյայի ներկայությամբ սկսել է հայհոյել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ՀԱՊԿ–ը, ռուսական քաղաքականությունն առհասարակ։ Վրաստանի ՆԳ նախարարն ապշել է Նիկոլ Փաշինյանի պահվածքից, թե ինչպես կարող է երկրի վարչապետը մեկ այլ պետության ներկայացուցչի և ճաշին ներկա մարդկանց մոտ «վերջին» հայհոյանքները տալ այլ պետության ղեկավարին։ Տևական ժամանակ Փաշինյանի հայհոյանքները լսելուց հետո զարմացած Գոմելաուրին Վահե Ղազարյանին ակնարկել է, որ անհարմար իրավիճակ է, չի ցանկանում լսել Փաշինյանի հայհոյանքներն ուղղված այլ պետության ղեկավարին, խնդրել է, որ կամ ինքը լքի սեղանը, կամ Փաշինյանը։ Ի վերջո, սեղանը լքել է Փաշինյանը։

Հերթական անգամ երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածքն ու խմիչքի չափաբաժինը գերազանցելը Փաշինյանին ու նրա թիմակիցներին անհարմար դրության մեջ են դրել, ամոթով թողել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյայի մոտ, վնասել Հայաստանի վարկը։

Աղբյուր՝ AntiFake.am

Please enter a valid URL