Search
Close this search box.

Դժբախտ դեպք Ծաղկաձորում՝ 14-ամյա տղան մահացել է. «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է. Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել եւ մահացել է: Դեպքի մասին մանրամասներ Ճոպանուղուց մեզ չհայտնեցին, միայն ասացին, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ դահուկներով սահելիս տղան գլխիվայր ընկել եւ մահացել է. «Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է եւ տղայի կյանքը փրկել չի հաջողվել»:  

Մեզ պատմեցին, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է   վարել, իսկ այսօր մենակ է եղել եւ այս դեպքը տեղի է ունեցել:

Please enter a valid URL