Search
Close this search box.

«Հրապարակ». «Ծառուկյան» խմբակցությունում այս օրերին «մե քեֆ, մե ուրախություն» է

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունում այս օրերին «մե քեֆ, մե ուրախություն» է։

Բանն այն է, որ երբ ժամանակին Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ մեծ քաղաքականությունից, ԲՀԿ ֆրակցիան մնաց «որբ ու անչոբան»` «չոր» աշխատավարձի հույսին: Ապրիլյան ընտրություններից հետո Գագիկ Նիկոլայիչը հակված չէր հոգալ իր պատգամավորների «հոգսերը», սակայն վերջին ժամանակները կրկին սկսել է:

Ի դեպ, Ծառուկյանը կոալիցիայում եղած ժամանակ նույնկերպ հոգում էր իր նախարարների «հոգսերը», նրանց բավականին կլորիկ գումար տալիս, որպեսզի վերջիններս աչքները չդնեն պետբյուջեի վրա, փող չուտեն»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL