Search
Close this search box.

Freedom House-ը մտահոգություն է հայտնել, որ Փաշինյանին վիրավորելու համար Հայաստանի քաղաքացուն տուգանել են

Freedom House-ը մեծապես մտահոգված է ՀՀ Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականցնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով։ Այս մասին հայտնում է կազմակերպությունը, գրում է A1Plus-ը։

Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի ազդեցություն է գործում ազատ խոսքի համար։

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը։

Please enter a valid URL