Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ձորի եզրին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Վարդանյանի անվամբ անձնագիր և վարորդական իրավունքի վկայական։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք նա է եղել վարորդը։