Փաստինֆոն գրում է. Երբ 25-ամյա Սիլվիա Բատալլան կորցրել է երեխային, նրա մոտ փող չի եղել անգամ նրան թաղելու համար: Այդ պատճառով աղջիկը ստիպված է եղել հինգ ամսական փոքրիկի մարմինը տանել պլաստիկ փաթեթում մինչև հայրենի Պուեբլ քաղաքը, Մեքսիկա: Ամբողջ 140 կմ ձգվող ճանապարհին մայրն օրորել է զոհված երեխային ավտոբուսի այլ ուղևորների ներկայությամբ, հաղորդում է Metro-ն:
Սիլվիան փորձել է փրկել ծանր հիվանդ փոքրիկին և դրա համար նրան տարել է մայրաքաղաքային հիվանդանոց: Սակայն, միևնույն է, շատ չանցած նա մահացել է սրտի հիվանդությունից: Քանի որ աղջիկը տաքսիի համար փող չի ունեցել, նա ստիպված է եղել մարմինը տանել հասարակական տրանսպորտով՝ հայրենի քաղաքում թաղելու համար:
Ավտոբուսի վարորդը սկզբից իրավիճակը սխալ է հասկացել և բուժակներ կանչել, սակայն բժիշկները հաստատել են, որ երեխան արդեն մահացած է եղել երկար ժամանակ: Միևնույն է, աղջկան արգելել են շարունակել ճանապարհը: