Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, Արթուր Գրիգորիչ ջան:Մարդ՝ ով ինձ համար բացեց մեծ ու կախարդական երաժշտության դուռը ու ընդունեց իր սրտի տուն՝ Երգի Պետական Թատրոն: 5 տարեկան էի, երբ ձեռքս բռնեց ու առաջին անգամ օգնեց բեմ բարձրանալ, երգել, լսել ու սիրել ճիշտ երաժշտությունն ու ամենակարևորը հավատրիմ մնալ կյանքում որդեգրած լավագույն սկզբունքներին…
Շնորհակալ եմ, որ Ձեր օրինակով ցույց տվեցիք ինչպես կարելի է լինել լավ երաժիշտ, լավ մարդ ու լավ հայ…
Սոնա Ռուբենյան
Մաքրամաքուր երաժշտության մեծ ջատագով,տաղանդավոր երաժիշտ,երգահան,Լեգենդար Արթուր Գրիգորիչ։
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի։
Լիլիթ Կարապետյան
…Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք…
Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։
Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։
Հոգիդ լույսերի մեջ լինի…
Արսեն Սաֆարյան
Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն…
Ուսուցիչ, մաեստրո… Արթուր Գրիգորիչ ջան… բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ…
Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((….
Շատ եմ ցավում… Անհայր ապրելը անհավանական ծանր է…
Գրկում եմ պինդ- պինդ:
Նազենի Հովհաննիսյան
Առանց Իր կյանքի զարկերակ Շուշին, սիրտը երկար չդիմացավ… Գնաց մի ամբողջ դարաշրջան…
Անդրե
Վախ, իմ Լեգենդ: Հոգիդ մնա լույսի մեջ:
Սարո
Իմ թանկ, իմ հարազատ, իմ կարևոր… Հանգչիր խաղաղությամբ: Հոգիդ լույսերի մեջ մնա:
Զարուհի Բաբայան
…Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք…
Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։
Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։
Հոգիդ լույսերի մեջ լինի…:
Անահիտ Սիմոնյանը
Իր երկրի և երգի անվերջ նվիրյալը: Խորհուրդներիդ պակասը միշտ զգալու եմ Գրիգորիչ Ջան:
Հանգչիր խաղաղությումբ Մեծ Հայ՝
Մաեստրո Արթուր Գրիգորյան:
Արամ Mp3
Գրիգորիչս, Լեգենդս
Հռիփսիմե Հակոբյան
Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ:
Նունե Եսայան
Գնաց ավագ ընկերը, հարազատ հոգին, շատերիս հոգեւոր հայրը եւ անկախության շրջանում հայ երգի ու երաժշտության Հայրը…
Գնաց’ միանալու Վերին մեղեդիներին…
Պայքարեց անաղարտ արվեստի համար, պայքարեց արվեստի անվան տակ ներկայացվող աղբի դեմ, պայքարեց ուրիշների ու վերջին ժամանակներում արդեն սեփական կյանքի համար։
Կանգնած էր բոլորիս կողքին, բոլորիս համար թեւ ու թիկունք էր, բոլորիս ուրախ ու տխուր պահերի սրտացավ վկան էր։
Այս բացակայությունը լցնել հնարավոր չէ. կան անփոխարինելի մարդիկ եւ անփոխարինելի ստեղծագործողներ…
Գնաց, բայց երաժշտարվեստում թողած մեծ ավանդը մնայուն է, նրա գործերն անվերջ կյանքի ու կռվի պայքար են, ոճի ու ճաշակի թելադրանք։
Չկարողացավ հանդուրժել, անկարող եղավ դիմադրել հայրենիքի մասնատմանն ու բաց աչքով ընդունել այսքան երիտասարդի կիսատ մնացած ճակատագիրը…
Գնաս խաղաղությամբ, Վարպետ, ներդաշնակվիր Երկնքի լույսի հետ…
Այլեւս մասունք են մեր բոլոր մեծ ու փոքր զրույցները…:
Սցենարիստ Դիանա Գրիգորյան
Ի դեպ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 17:00-20:00: Այս մասին հայտնել է Անիտա Հախվերդյանը։