Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից ազատել է առողջապահության նախարարի չորս տեղակալներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:
Հունվարի վերջին Ալիևը առողջապահության էր նշանակել Թեյմուր Մուսաևին։ Մինչ այդ Մուսաևը զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես նաև ժամանակավորապես կատարում էր գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Մուսաևի նախորդը՝ Օգթայ Շիրալիևը, որը 2005 թվականից ի վեր զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, պաշտոնաթող Է եղել անցյալ տարվա ապրիլին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից ազատել է առողջապահության 4 փոխնախարարների՝ Նիգյար Ալիևին, Էլսևար Աղաևին, Ռագիմ Ալիևին և Վիկտոր Հասանիմովին: Մեկ այլ կարգադրությամբ նա այդ պաշտոններում նշանակել է երեք նոր տեղակալների՝ Իլգար Գասիմովին, Նադիր Զեյնալովին և Ռասիմ Իսմայիլովին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Վերջին օրերին երկրում COVID-19 հիվանդացության հակառեկորդ է արձանագրվում և թարմացվում։ Այսպես, փետրվարի 2-ին հանրապետությունում կորոնավիրուսային վարակով վարակման ավելի քան 6,6 հազար նոր դեպք է հայտնաբերվել։ Սա COVID-19-ի համավարակի ողջ ընթացքում ռեկորդային թիվ է Ադրբեջանում։ Այդ երկրում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ կազմում է 8 797: