Search
Close this search box.

2 օր սոված-ծարավ Կապանի անտառներում է եղել. ինչ է պատմում զինծառայողի տատիկը

Կապանի զորամասն ինքնակամ լքած նորակոչիկ ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանը այս պահին տանն է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ֆերոյանի տատիկը՝ Ռոզա Ֆերոյանը։

«Թոռս վերադարձել է, պիտի այսօր տանենք Ռազմական ոստիկանություն»,- ասաց Ֆերոյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում Վլե Ֆերոյանը անտառներում է եղել․ «Երեխու վրա որ ձեռք են բարձրացրել, ասել են պիտի զուգարան մաքրես, դուրս է եկել զորամասից ընկել է անտառների մեջ՝ սոված-ծարավ, մի օր դրանք են սոված թողել, երկու օր էլ ինքը սոված-ծարավ անտառներում, ոչ ուտելիք է ունեցել, ոչ փող ու ոչ էլ հեռախոս, որ մեզ հետ կապվի։ Կապանում կանգառում մոտեցել է ժողովրդին, հեռախոս է խնդրել, զանգել է մեզ, ասեցի տաքսի բռնի, արի հասի Երևան, էսօր կտանեմ երեխուն, բայց ինչ վերաբերում է մնացածին, ես իրենց վրա մինչև վերջ բողոքելու եմ, սենց չեմ թողնի, եթե էս հարցը չլուծվի, մինչև Ռուսաստան էլ կգնամ։ Ես լսել եմ դեպքի մասին ու թոռանս համար Ռուսաստանից եկա հասա էստեղ, մինչև էնտեղ կդիմեմ, չեմ թողնի հանգիստ մնան դրանք, որ ազգի տարբերություն են դնում, երեխեքին դեռ չտարած, սկսում են ծեծել-ջարդել, որ պիտի զուգարան մաքրեք»։

Տատիկի խոսքով` Վլեն միայնակ է անտառում եղել․ «Մյուս տղան, ում մասին խոսվում էր, զորամասում է, իր ծնողի հետ եմ խոսել։ Ինքը զանգել է ծնողներին, ասել է էս վիճակն ա, եկեք հասեք, գնացել են, չեն թողել հանդիպեն, հետո որ մենք Վլեի համար աղմուկ բարձրացրեցինք, նոր թողել են, ներողություն են խնդրել, ասել են մի հատ ենք խփել, ներողություն են խնդրել։ Այս ամենի մասին անձամբ իր ծնողն է ինձ պատմել։ Հիմա ինքը զորամասում է, ոսկե սարեր են խոսք տվել, ասել են «ատկազ» արա, փակի բերանդ լավ կլինի, բայց ես գիտեմ, որ էդ չաստում կամեռաներ կան, հո «ատկազ» անելով չէ»։

Նա նշեց, որ Վլեն կվերադառնա ծառայության, բայց այդ զորամաս ոտք չի դնի, ինքն էլ ասում է` ուր ուզում են, թող տանեն, բայց այդ զորամաս հետ չեմ վերադառնա։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգել էին, որ իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել` մաքրել զուգարանները, նշել են, որ Կապանի զորամասի հրամանատարական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել Ֆերոյանին, որից հետո զինվորը դիմել է փախուստի։

Please enter a valid URL