Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչներn այսօր՝ փետրվարի 4-ին բողոքի ակցիա են կազմակերպել Արցախի ներկայացուցչության առջեւ:
«Մեզ պետք են այն մարդիկ, որոնք մեր ժողովրդի կարիքները հոգան, որ մենք կարողանանք այստեղ գոյատեւել, մինչեւ մեզ Արցախում բնակարաններով կապահովեն, կհրավիրեն այնտեղ, մենք էլ մեծ հաճույքով կգնանք, կապրենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Արցախի կառավարությունները համագործակցելով իրար հետ բերել են այն իրավիճակին, որ զրկել են իրենց նվազագույն աջակցությունից. «Մեզ զրկել են նրանից, որ այսօր այլեւս չենք կարողանում տան վարձերը տալ: Տան վարձերը եւ կոմունալի նվազագույն չափը չենք կարողանում վճարել»:
Նշենք, որ տեղահանված արցախցիները նաեւ պահանջում են փախստականի կարգավիճակ տալ իրենց: