Search
Close this search box.

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Please enter a valid URL