Խաղաղապահները 1 շաբաթում ապահովել են ավելի քան 2,5 հազար ավտոմեքենաների և մոտ 6 հազար մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ ՏԵղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողները շուրջօրյա ռեժիմով հետևում են իրադրությանը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն իրականացնում 27 դիտակետում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:
«Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննության են ենթարկվում բոլոր տրանսպորտային միջոցները, անհրաժեշտության դեպքում մանրակրկիտ զննություն է իրականացվում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։
Օրվա գիշերային ժամերին խաղաղապահները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։ Դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։