Search
Close this search box.

Մոլի իմքայլական, բայց անկուսակցական. «Հրապարակ»

«Հրապարակ». թերթը գրում է․

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը մոլի իմքայլական է, բայց անկուսակցական է։ Երեք տարի է՝ նա, օգտվելով ՔՊ-ի բարիքներից, չի անդամագրվել կուսակցությանը։ Առաջարկ կամ պահանջ չի՞ եղել, որ դառնաք ՔՊ անդամ։ Ասաց՝ ո՛չ առաջարկել են, ո՛չ էլ պահանջել։ Իսկ Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել։ «Առաջացել է»։ Ե՞վ։ «Եվ… էդ հարցը չեմ մեկնաբանի… Դեռ դիմում չեմ գրել, բայց առաջիկայում կտեսնենք՝ ոնց կստացվի»։ Հիշեցրինք, որ Հայկ Մարությանն էլ էր անկուսակցական, հետո դարձավ ՔՊ անդամ, իսկ պատերազմից հետո դուրս եկավ։ «Դե, դրա համար մարդ պետք ա ստաբիլ լինի։ Եթե ես իմ քայլն անեմ, վերջնական եմ անելու»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL