Սիմոն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե վաղը երկրի անապահովները դուրս գան փողոց և «հարուստների որս» սկսվի, ապա մեղավորը հենց Ձեր նմաններն են
«Мне всегда было непонятно — люди стыдятся бедности и не стыдятся богатства».
Фаина Георгиевна Раневская
Ես ինքս Մարտունուց եմ և երբ լսում եմ, թե ինչ է ասել Մարտունուց անհասկանալի և անընդունելի ճանապարհներով ընտրված պատգամավորը կրկնակի ցավ եմ ապրում: Դիմում եմ իմ «զեմլյակին».
«Եղբայր, երբ Դուք ասում եք, որ անապահովները միս և կարագ չեն ուտում, Դուք դրանով Հայաստանը բաժանում եք կաստաների: Այսինքն՝ մի կողմում միս և կարագ ուտողները, իսկ բարիկադի մյուս կողմում չուտողները: Դուք՝ Ձեր անմտածված, կամ ինչու չէ նախապես մտածված հայտարարություններով մեծացնում եք աղքատների և հարուստների միջև առկա անջրպետը: Այո, Դուք հարուստ եք, կասեի՝ չափազանց հարուստ, բայց կներեք, հարուստ եք ֆինասապես, այլ ոչ թե հոգեպես, քանզի հոգեպես հարուստները նույնիսկ իրենց մտքում չէին արտահայտի այն, ինչ Դուք հանրությանը մատուցեցիք: Այո, Դուք հարուստ եք ֆինասապես, հակառակ դեպքում այն վերաբերմունքը, որ տածում են Ձեր հանդեպ մարտունեցիները լուրջ խոչնդոտ կդառնար վարկանիշայինով խորհրդարան մտնելու ճանապարհին: Ինձ խիստ զարմացնում է մի բան, միթե՞ Դուք այդ բառերը հնչեցնելուց, չեք մտածել, որ նույնիսկ ամենաաղքատ հայը այդ օրերին իրեն «ճղելով»փորձում է և միս գնել, և կարագ, և այլ սննդամթերք, դա է մեր հայի տեսակը: Մենք չենք սիրում խեղճանալ: Ով է Ձեզ բարոյական իրավունք տվել մեր ճակատին գրելու, որ մենք անհույս աղքատներն եք: Իսկ եթե աղքատ էլ ենք, ապա զուտ մի բանի համար, որ Ձեր նման պատգամավորներ և կառավարիչներ ունենք: Այ հիմա ակցիա է սկսվել, ցանկանում են որպեսզի Դուք Ձեր մանդատը վայր դնեք: Եթե Դուք մի փոքր հարգանք ունենաք Ձեր ընտրողների հանդեպ, Դուք այդ մանդատը առանց վարանելու և առանց զարգացումների վայր կդնեք: Թերևս այսքանը…