Այսօր Արագածոտնի մարզպետարանում ծեծկռտուք է եղել: ArmLife.am կայքի տեղեկություններով` պատճառը եղել է այն, որ Աշտարակի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այսօր ՔՊ-ական Թովմաս Շահվերդյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանից հողակտոր է պահանջել, ինչին ի պատասխան, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ասել է, որ անօրինական է և չի կարող կատարել քաղաքապետի պահանջը։
«Արա, այ թուլա, դու կտաս»,- այս բառապաշարով ու հայոյանքով քաղաքապետը փորձել է լուծել հարցը, բայց դա էլ արդյունք չի տվել։
Բանը հասել է նրան, որ մարզպետարանում լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, քաղաքաշինության վարչության պետի աշխատասենյակում արյան հետքեր են եղել, վերջինս գլխին լուրջ հարվածներ է ստացել։
Այս ամենին անհաղորդ է մնացել Արագածոտնի օրերս նշանակված մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Ասում են՝ Աշտարակի քաղաքապետ Թոմը նոր մարզպետի օրոք է սկսել իրեն, այսպես ասած, «բեզպրեդել» արարքներ թույլ տալ։
ArmLife.am