Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնվեցին գողության ժամանակ

Հունվարի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնի ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքի քարհանքից գողություն է կատարվում:

Ոստիկանությունից հայտնում են, որ շտապ ոտքի են հանվում տարբեր ծառայությունների աշխատակիցներ: Րոպեների ընթացքում քարհանքի տարածքը շրջափակվում է: Ժամը 11.50-ին ընկերության տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բաժին բերման են ենթարկում Տուֆաշեն գյուղի երկու բնակչի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի սրահում հայտնաբերվում է հանքից գողացված մի քանի տասնյակ մետր մալուխ:

Բաժին է հրավիրվում ընկերության տնօրենը և հաստատում, որ քարհանքից գողություն է կատարվել և տալիս է հաղորդում:

Վնասի չափը կազմում է շուրջ 260 հազար դրամ:

Հանգամանքները պարզվում են:

Please enter a valid URL