Search
Close this search box.

Ինչ խնդրանքով է ՀԱԿ-ին դիմել ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը

Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) այսօր ստացել է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ ՀԱԿ անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Տեղեկությունը հայտնում է ilur.am–ը։

«Հայ ազգային կոնգրեսը բավարարել է դիմումատուի խնդրանքը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Խաչատուրյանն ավելի վաղ ասել էր, որ մինչ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելը կդադարեցնի իր անդամակցությունը ՀԱԿ–ին։ «2017թ–ի ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Ես համարում եմ ինձ անկուսակցական, որովհետև ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ` ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»,– նշել էր նա։

Please enter a valid URL