Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիգերիայի ափերի մոտ նավ է պայթել

Նիգերիայի ափերի մոտ պայթել է Shebah E&P ընկերությանը պատկանող Trinity Spirit նավթարդյունահանող նավը։ Տեղեկությունը հայտնում է Daily Trust–ը` հղում անելով ընկերությանը։
«Ցավալի միջադեպ է տեղի ունեցել` պայթյունից հետո հրդեհ է բռնկվել մեզ պատկանող նավում։ Այս պահին զոհվածների մասին տեղեկություններ չկան, բայց հաստատում ենք, որ նախքան միջադեպը նավում 10 մարդ է եղել»,– ասված է ընկերության հայտարարության մեջ։

ՌԻԱ Նովոստիի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես այրվում նավը։

Please enter a valid URL