Search
Close this search box.

«Հայաստան» դաշինքում հակված են Վահագն Խաչատրյանին համազոր թեկնածու առաջադրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արմեն Սարգսյանի հրաժարականից սկսած՝ ԱԺ ընդդիմությունը նախագահի թեկնածուի հարցն է քննարկում։ Սկզբում հակված էին առհասարակ թեկնածու չառաջադրելուն, քանի որ իշխանական մեծամասնության պարագայում դա ձեւական առաջադրում է լինելու։ Սակայն քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ չի կարելի առանց այլընտրանքի թողնել խորհրդարանը, դա լավ շանս է՝ երկրի խնդիրների մասին խոսելու, պայքարի նոր փուլ սկսելու, լուրջ թեկնածուով հանդես գալու։ Ասացին, որ բազմաթիվ թեկնածուներ են դիտարկել։ Ոմանք չեն ընդունել առաջարկը՝ վախեցել են թիրախավորվել իշխանության կողմից։

«Հայաստան» դաշինքում հակված են Վահագն Խաչատրյանին համազոր թեկնածու առաջադրել՝ նույն ժամանակաշրջանի գործիչ, հանրային դեմք, նախկինում պաշտոն զբաղեցրած, որն ընդունելի կլինի մտածող մարդկանց համար, եւ նրա ֆոնին կերեւա իշխանական թեկնածուի անսկզբունքայնությունը։

Please enter a valid URL