Search
Close this search box.

Քաղաքապետ՝ միայն ի պաշտոնե. Հրաչյա Սարգսյանը պատժվում է իր ղեկավարին՝ Հայկ Մարությանին «գցելու» համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել Երևանի «կառավարումը» հանձնել Տիգրան Ավինյանին: Ընդ որում, խոսքը ոչ միայն առաջիկայում սպասվող ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակը գլխավորելու, ապա և քաղաքապետ դառնալու մասին է, այլ նաև մինչ այդ ղեկն իր ձեռքը վերցնելու:

Այսպիսով, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կվերածվի յուրատեսակ «անգլիական թագուհու», քանզի ի պաշտոնե առայժմ մնալով քաղաքապետ՝ փաստացի որևէ ազդեցություն ու լծակ չի ունենա, իսկ քաղաքի իրական կառավարիչը կլինի հենց Ավինյանը:

Քաղաքապետարանում ու կառավարությունում տարածված կարծիք կա, որ Հրաչյա Սարգսյանը պատժվում է իր ղեկավարին՝ Հայկ Մարությանին «գցելու» և արագորեն քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համաձայնություն տալու համար: Այս հանգամանքը, որքան էլ ձեռնտու էր Փաշինյանին, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, անվստահություն է առաջ բերել Սարգսյանի հանդեպ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL