«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։
Հիշեցնենք, որ Արղամանյանը դատավոր է նշանակվել անցած տարվա վերջին։ Համացանցում երեկ լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ երևում է, որ դատավոր դարձածը թմբուկ է զարկում, իսկ դրա ներքո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ծափ են զարկում։
«Արդեն հակված եմ կարծելու որ մենք (փաստաբաններով) ինչ որ էքստրասենսիկ ուժով ենք օժտված, դեռևս երեկվանից իրար մեջ խոսելիս վստահաբար պնդում էինք, որ կալանքը դատավոր Բախշիյանի, Արղամանյան կրտսերին է մակագրվելու, և ահա…
Չէ, էտ մենք էքստրասենս չենք, էտ դուք եք կանխատեսելի ձեր մակագրիչի գլխավորությամբ…
հատ առ հատ պատասխան եք տալու!!!»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
Փաստաբան Արթուր Պիվազյանը հիմնավորում է, թե ինչու է այդ գործը «միամիտ» մակագրվել հենց այդ դատավորին. «Կարծում եմ Դ. Արղամանյանը դատավոր Բախշիյանի կալանքի քննարկման գործով չի կարող հանդիսանալ պատշաճ դատարան և համոզված եմ, որ պաշտպանական թիմի կողմից նրան բացարկի միջնորդություն կներկայացվի։ Ասածս հիմնավորվում է նաև նրանով, որ կարծեմ թե Արղամանյանը 1-2 ամիս առաջ վթարի էր ենթարկվել ու մեքենայում եղել էին նաև այլ անձինք՝ տեսանյութ էլ են ցուցադրել (նշվել է Դ. Արղամանյան անուն-ազգանունը և ցուցադրվել է սպիտակ ամենագնացը, միգուցե այսքան շատ համընկնումներ են եղել)։ Եթե վթարի ենթարկվածը հենց այս անձն է եղել, ապա դատավորին չկալանավորելու դեպքում վախենամ «վթարի գործը» լավ ընթացք չստանա իր համար։ Կարծում եմ՝ նաև սրա համար էլ է դատավորի կալանքի գործը լրիվ միամիտ մակագրվել Արղամանյանին»։