Search
Close this search box.

«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը ցավոք չստացվեց․ ՌԴ դեսպսնը գերիների սուր խնդրի մասին

Նա նաև նշեց, որ գերիների հարցում ռուսական կողմի դիրքորոշումն ի սկզբանե եղել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը։
«Ցավոք, դա չստացվեց անել այնքան հեշտ ու արագ, որքան կցանկանայինք, բայց աշխատանքը շարունակվում է։ Մենք շատ լավ հասկանում ենք խնդրի սոցիալ–հոգեբանական ողջ սրությունը, դրա կարևորությունը գերիների ընտանիքների ու Ադրբեջանում պահվող անձանց համար»,– ասաց Կոպիրկինը` վստահեցնելով, որ Ռուսաստանն անում է հնարավորը խնդրի արագ լուծման ու խաղաղության հաստատման համար։
ՌԴ դեսպանը հայտարարեց, որ հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը կարգավորելու նպատակով ռուսական կողմը մասնակցում է նաև սահմանազատման հանձնաժողովի ստեղծման աշխատանքներին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:

Please enter a valid URL