Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախահագի թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանն է։
«Հրապարակ»-ը ուսումնասիրել է նախագահի թեկածուի հայտարարագիրը։ Ըստ այդմ, Խաչատուրյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, 2 հողամաս։ Խաչատուրյանը հայտարարագիրը ներկայացնելիս «Դրամական միջոցներ» բաժնում նշել է, որ ունի 5,550,927.00 դրամ, 6,032,020.00 դրամ եւ 163 ԱՄՆ դոլար գումար։ Որպես կանխիկ դրամ նա նշել է 15 հազար ԱՄՆ դոլարի մասին։
Աշխատանքի դիմաց նրա եկամուտների մասին նշված է, որ 2 միլիոն 666 հազար դրամ ստացել է ԵՊՀ-ից, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից եւ Անտարեսից, ինչպես նաեւ «Հայէկոնոմբանկից» ստացել է 5 միլիոն 400 հազար դրամ։
Նշենք, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրեց ընտրվելուց գրեթե չորս տարի անց՝ տարածած հայտարարությամբ շեշտելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։