Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նշեց, որ թեկնածության առաջադրման համար սահմանված ժամկետներում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը մուտք կարվեն ԱԺ:
Կոնջորյանը հայտնեց, որ Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը դեմ արտահայտվողներ չեն եղել, խմբակցությունը միաձայն է նրա թեկնածության առումով.
«Վահագն Խաչատուրյանն ամբողջությամբ համապատասխանում է նախագահի թեկնածու լինելու կարգավիճակին: Նա իր անցած ճանապարհով, կենսագրությամբ, Հայաստանի մասին ունեցած իր տեսլականով, քաղաքական խոհեմությամբ, մարդկային հատկանիշներով համապատասխանում է այս կարևորագույն
պաշտոնին»,-ասաց նա: