Search
Close this search box.

Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ սպորտ. նա մասնակցում է ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությանը և հանդես է գալիս 87 կգ քաշային կարգում: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում տեղեկացրել է մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Խաչատրյանը նշել է, որ փետրվարի 1-ից մեկնարկած առաջնությանն ընդհանուր առմամբ 35 մարզուհի է մասնակցում՝ ի դեմս հավաքականի առաջատար ծանրորդների:

Տղամարդկանց առաջնությանը ևս կմասնակցեն հավաքականի բոլոր առաջատար ծանրորդները: Տղամարդկանց մրցումների մեկնարկը կտրվի վաղը՝ փետրվարի 2-ին, իսկ առաջնությանն ընդհանուր առմամբ մոտ 130 ծանրորդ կմասնակցի:

Ծանրամարտի Հայաստանի առաջնություններն ընթանում են Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Մրցումները կտևեն մինչև փետրվարի 6-ը:

Please enter a valid URL