«Հաղթանակ, որ ասում էի կարևորը միաբանությունն է այս հարցում: Սոչիի քաղաքապետարանը կայքից հեռացրեց քաղաքային միջոցառումների այդ խայտառակ ծրագիրը, բայց մենք սպասում ենք պատասխանատու անձանց բացառրություններին»,-գրում է Մոսկվայում ապրող քաղաքագետ Մարիամ Հովհաննիսյանը, ով այսօր առավոտյան ահազանգել էր լրատվամիջոցներին` գրելով․
Հարգելի ԶԼՄ-նե՜ր, հայրենակիցնե՜ր,
Հերթական անգամ խնդրում եմ Ձեր ուշադրությունը և օգնությունը հետևյալ հարցի շուրջ՝ Սոչիի քաղաքապետարանը հրապարակել է 2022 թվականի քաղաքային միջոցառումների ծրագիրը, որտեղ իր ուրույն տեղն է գտել նոյեմբերի 8-ին Ադրբեջանի 2020 թվականին, այսպես ասած, «հայրենական» պատերազմում կրած հաղթանակի օրը նշելը: Սոչիո՞ւմ, որտեղ 257 հազար հայ է բնակվո՞ւմ… Համոզված եմ, որ այս հարցը մենք կլուծենք, ուղղակի, պետք է անտարբեր չմնալ եւ միաբանվել այս հարցի շուրջ։ Կից ներկայացնում եմ նաեւ հղումներն ու սքրինշոթերը: