Ռուս դերասան եւ խորեոգրաֆ-բեմադրիչ Վալերի Նիկոլաեւը սկանդալ է բարձրացրել «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվող «Պարեր աստղերի հետ» նախագծի նկարահանման հրապարակում։
Արտիստը դարձել է նախագծի 13-րդ եթերաշրջանի մասնակիցներից մեկը։ Նոր թողարկման ընթացքում նա կտրուկ է արձագանքել իր ելույթի քննադատությանը։
Նիկոլաեւը հանդես է գալիս պարուհի Ալեքսանդրա Ակիմովայի հետ։ Ռեժիսոր Վլադւմիր Վարնավայի կարծիքով՝ նրանց վերջին համարը լավագույնս չի ներկայացվել։ Բեմադրիչը նկատողություն է արել աստղային զույգին, որին արձագանքել է Նիկոլաեւը։
«Մենք ռոբոտներ չենք։ Որոշ ղեկավարների, ավելի ճիշտ գլխավոր պրոդյուսերի խոսքով՝ ես անպատկառ եմ։ Իսկ ես վայելում եմ մեր կրակոտ խոսակցությունները, որոնցում ծնվում է ճշմարտությունը։ Եվ ես ցանկանում եմ լողալ հանդիսատեսի սիրո ծովում»,- հաղորդման եթերում հայտարարել է Նիկոլաեւը։