Արմեն Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում դադարեցին։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրել է համապատասխան արձանագրությունը։
Եվ ըստ այդմ, Ազգային ժողովի տարածած հայտարարության համաձայն՝ ՀՀ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում՝ նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Եվ ըստ հաշվարկների, չի բացառվում, որ նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ փետրվարի 25-ից սկսած տասն օրվա ընթացքում։