Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը այս զրույցը ժողովրդի հետ պետք է աներ 2014 թվականին․ Իսկ որն է Սերժ Սարգսյանի ամենամեծ հանցագործությունը

Ես լսեցի Սերժ Սարգսյանի ամբողջ հարցազրույցը և չստացա ինձ հուզող հարցերի որևէ պատասխան: Որ նիկոլը առանց համանախագահների ուղիղ բանակցել և պայմանավորվածություններ է ձեռք բերել Ալիևի հետ դա գիտենք, որ 2018 թ Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 210 000 000 դոլար դա էլ գիտենք, որ նիկոլի տղեն գնաց ԱՀ ծառայելու և ոչ մի կրակոց չկար դա էլ գիտենք, որ նիկոլի կնիկը փամփուշտից զարդեր էր կախում վզից ու սպիտակ հագուստով գնում առաջնագիծ դա էլ գիտենք, որ ի վերջո զերո կետից բանակցելը բերեց բանակցային գործընթացի փակուղու դա էլ գիտենք, որ Տավուշի հուլիսի բլուրի գրավումը մեզ ներկայացրին դարի հաղթանակ և Ալիևին սադրեցին դա էլ գիտենք, որ հետախուզությունը երկու ամիս առաջ տեղեկացնում էր, որ թշնամին պատրաստվում է լայնամաշտաբ պատերազմի դա էլ գիտենք, որ նիկոլը արայիկի հետ համատեղ այս աղետը բերեց մեր գլխին դա էլ գիտեինք:

Բայց լավ կլիներ, որ սենց զրույց օրինակ` Սերժ Սարգսյանը աներ, ասենք 2014 թ, ասեր ժողովուրդ, քիչ քիչ խախտվում է մեր և Ադրբեջանի ռազմական բալանսը, որ բանակցությունները մտնում են փակուղի, մեր դիմաց դրված է հետևյալ փաստաթղթերը, մեզ առաջարկում են սա, սա, հիմա մենք ազգովի գլուխ գլխի պետք է տանք և որոշենք, այնպես անենք, որ մեր կորուստները հնարավորինս ցավոտ չլինեն: Չէ որ անկեղծ զրույցը, բացատրությունը կարող էր փոխել ամեն ինչ:

Իսկ ի՞նչ էր արվում այդ տարիներին՝ կեղծ քաղաքացիական հասարակություն էր ձևավորվում, կեղծ ակցիաներ, ժողովրդավարություն էին խաղում և մարդու իրավունքներ, քրեա օլիգարխիան խժռում էր երկրի տնտեսությունը, հաճախորդները Բաղրամյան 26-ի պատերի տակ իրար հերթ չէին տալիս, կորսվում էր ամենաթանկը` ժամանակը, մտնում էին փակուղի, բայց ամենամեծ հանցագործությունը Նիկոլին իշխանություն տալն էր:

Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL