«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում քննվող քրեական գործը նոր փուլ է թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ում տեղի կունենա միջադեպի մասնակիցների առերեսումը, այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորների օգնականներն ու ՔՊ-ական պատգամավորներն առաջիկայում կհրավիրվեն ԱԱԾ եւ կառերեսվեն դեպքի հանգամանքները պարզելու համար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին խորհրդարանում միջադեպ էր գրանցվել:
Ըստ հրապարակումների՝ ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էին նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները: Միջադեպի կիզակետում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, ինչպես նաեւ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում